Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երեք բրոնզե մեդալ են նվաճել։
Սաշա Պետրսյանը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցչի հետ և 12-0 հաշվով հաղթանակ տարել։
55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթել է իտալացի մրցակցին և դարձյալ բրոնզե մեդալ նվաճել։
65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանն էլ ավելի վաղ հաղթել է ուկրաինացի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։
45 կգ Արման Հարությունյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ռազմիկ Եփրեմյանը (71կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: