«Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնը խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխության մասին.
«Էրլինգը հսկայական տաղանդ է, նա վերջին մի քանի մրցաշրջանում Եվրոպայի լավագույն հարձակվողներից է: Նա բացառիկ արդյունավետություն ունի, իսկ նրա ելույթները «Բորուսիայում», մասնավորապես՝ Չեմպիոնների լիգայում, ապացուցեցին, որ նա ունակ է հաջողությունների հասնել ամենաբարձր մակարդակում:
Հոլանդն ունի այն ամենն, ինչ մենք ցանկանում ենք տեսնել հարձակվողի մեջ: Վստահ ենք, որ Էրլինգը իրեն լավ կդրսևորի մեր թիմում: Նրա կարիերայի մեկնարկը հիանալի էր, բայց նա ընդամենը 21 տարեկան է: Նրա լավագույն տարիները դեռ առջևում են: Վստահ ենք՝ նա կարող է ավելի լավը դառնալ Գվարդիոլայի հետ աշխատելով:
«Մանչեսթեր Սիթիի» համար սա շատ տպավորիչ ձեռքբերում է: Ես վստահ եմ, որ մեր երկրպագուներին դուր կգա հետևել Հոլանդի խաղին «Մանչեսթեր Սիթիի» կազմում»,- Բեգիրիստայնի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
























































