Գարի Լինեկերը բացատրել է Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու կարևորությունը Պրեմիեր լիգայի համար:
«Առանցքային պահ Պրեմիեր լիգայի համար.․․ Առաջին անգամ երիտասարդ գերաստղը, ում բոլորը ցանկանում էին հրավիրել, ընտրեց անգլիական ակումբ, այլ ոչ թե Իսպանիայի գրանդներին:
Պոգբան մի քանի տարով մեծ էր, երբ միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»,- գրել է «Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը։
Այսօր մանչեսթերյան ակումբը պաշտոնապես ձևակերպեց Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվողի տրանսֆերը։
























































