«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը կիսվել է այն ակումբում տեղափոխվելու իր զգացմունքներով, որտեղ նախկինում հանդես է եկել նրա հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդը:
«Սա կարևոր օր է իմ և իմ ընտանիքի համար։ Ես միշտ հետևել եմ «Սիթիին», և ես հաճույք եմ ստացել դա անելուց վերջին մրցաշրջաններում: Չես կարող չհիանալ նրանց խաղաոճով, տպավորիչ է, թե ինչպես են նրանք ստեղծում այդքան շատ պահեր, ինչը կատարյալ է ինձ նման խաղացողի համար:
Այս թիմում կան շատ համաշխարհային մակարդակի խաղացողներ, և Պեպը բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկն է, ուստի ես հավատում եմ, որ ճիշտ տեղում եմ, որպեսզի կատարեմ իմ հավակնությունները:
Ես ցանկանում եմ գոլեր խփել, տիտղոսներ նվաճել և կատարելագործվել որպես ֆուտբոլիստ և վստահ եմ, որ կարող եմ դա անել այստեղ: Սա հիանալի տրանսֆեր է ինձ համար, և ես չեմ կարող սպասել նախամրցաշրջանի մեկնարկին»,- նորվեգացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































