ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով առաջիկա օրերին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, արդեն գիտի, թե ինչ է անելու իր պաշտոնանկությունից հետո։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, արգենտինացին մտադիր է կարճատև ընդմիջում կատարել կարիերայում՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։
Հանգստից հետո Պոչետինոն ցանկանում է կրկին աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հույս ունենալով գլխավորել թոփ-ակումբներից մեկը։
Մինչ ՊՍԺ-ին միանալը Պոչետինոն անգլիական «Տոտենհեմը» և «Սաութհեմփթոնը» մարզել է:
























































