Հարի Քեյնն ուզում է հաղթել աշխարհի 2022 թվականի առաջնությունը։
«Շատ վաղուց լավ արդյունքներ ցույց չենք տվել մեծ մրցաշարերում։ Բայց հաղթելուն տրամադրվելը ճիշտ է։ Ցանկացած թիմ ցանկացած մրցաշարում մտածում է հաղթանակի մասին։ Չպետք է այլ կերպ մտածեն։
Մենք մեր սեփական պատմությունն ենք գրում։ Շատ վստահ եմ թիմի վրա։ Դեռ բարելավելու տեղ ունենք, բայց ընդհանուր առմամբ թիմը լավ վիճակում է։
Եվրո-2020-ի ոչ մի խաղ չենք պարտվել։ Միայն 11-մետրանոցների շարքը մեր օգտին չեղավ։ Դա ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք հաղթահարել ճնշումը։ Բայց աշխարհի առաջնությանն այն ավելի ուժեղ կլինի։ Պիտի ինչ-որ բան հաղթահարենք, որ դառնանք աշխարհի չեմպիոն։ Եվ դա մեր նպատակն է»,- Անգլիայի հավաքականի հարձակվողի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
























































