Ազգերի Լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ տուրում Անգլիան գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել անգլիացիների կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։
«Դժվար է ուրախանալ այս արդյունքից, քանի որ կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի։ Հիասթափված ենք, քանի որ բոլոր խաղերում մեր միակ նպատակը հաղթելն է։
Վերջին երկու հանդիպումներում շատ վստահ տեսք էինք ունեցել, սակայն այսօր ամեն բան դժվար ստացվեց»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
























































