Լոնդոնի «Արսենալը» նոր ձեռքբերում է կատարել։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործները» պայմանագիր են կնքել բրազիլական «Սան Պաուլոյի» ֆուտբոլիստ Մարկինյոսի հետ։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի դիմաց լոնդոնյան գրանդը վճարել է 3,5 միլիոն եվրո։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է յոթ միլիոն եվրո։
























































