«Այաքսի» ֆուտբոլիստ Էնտոնին հաջորդ մրցաշրջանում կարող է նոր ակումբ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, բրազիլացին հայրենիքում արձակուրդն էր անցկացնում, սակայն վերադարձել է Եվրոպա և այս պահին բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողը հասցրել է աշխատել մանկունիանցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, երբ վերջինս գլխավորում էր ամստերդամյան ակումբը։
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում Էնտոնին դարձել է 12 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































