Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Իտալիայի հետ խաղից առաջ ընդգծել է անգլիացի ֆուտբոլիստների ինքնանվիրումը.
«Հարցը որակի կամ ֆուտբոլիստների փորձի մեջ չէ, այլ նրանց ոգու և նրա, որ պատրաստ են խաղադաշտում մեռնել իրար համար: Նրանք նորից ցույց տվեցին իրենց վճռականությունը Գերմանիայի դեմ խաղում: Նրանք դժվարությամբ էին քայլում դեպի հանդերձարան: Նրանք ֆենոմենալ ջանքեր են գործադրել:
Իտալիայի դեմ խաղից առաջ մ ենք փոփոխություն կմտցնենք թիմում: Մենք լուրջ մրցակիցներ ունենք, բայց պետք չէ մոռանալ ֆուտբոլիստների բարեկեցության մասին, այն մասին, որ նրանք պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Այս մրցաշարը շատ կարևոր է նախապատրաստության առումով»,- Սաութգեյթի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
























































