«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին փոխել է անունը մարոկացի Սառա Բելլայի հետ ամուսնանալուց հետո։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
2022-ի սկզբին Պարտին, որը ծնվել է Գանայում քրիստոնյաների ընտանիքում, իսլամ է ընդունել։ Հարսանիքից հետո 28-ամյա կիսապաշտպանն անվանակոչվել է Յակուբ։ Ընդ որում հաղորդվում է, որ ֆուտբոլիստը «Արսենալում» կշարունակի հանդես գալ՝ մարզաշապիկին նախկին անունով։
Հիշեցնենք՝ Պարտին «Արսենալ» էր տեղափոխվել 2020-ին Մադրիդի «Ատլետիկոյից»։
























































