«Սաութհեմփթոնի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ 34-ամյա խաղացողը լոնդոնյան թիմին կմիանա հուլիսի 1-ին՝ իր ներկայիս ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Նախորդ մրցաշրջանում Ֆորսթերը անցկացրել է 24 հանդիպում և բաց թողել 44 գոլ:
Ֆորսթերը «Սաութհեմփթոն» էր տեղափոխվել «Սելթիկից»: Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 134 հանդիպում։
























































