The Athletic-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» ծրագրել էր ավելի վաղ ներկայացնել Էրլինգ Հոլանդին, սակայն մարզաշապիկի հետ կապված խնդիրներ են եղել։
Էրլինգը ցանկանում է նոր ակումբում խաղալ միայն իններորդ համարի ներքո։
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը բացատրել է, որ իններորդ համարը պատկանում է Գաբրիել Ժեզուսին։ Նորվեգացին այն կստանա միայն այն ժամանակ, երբ բրազիլացին հեռանա ակումբից։ Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը չի ցանկանում դեմ գնալ սեփական սկզբունքներին։ Թիմը երբեք չի ստիպել խաղացողներին փոխել խաղային համարները:
Ընդգծվում է, որ Հոլանդի շրջապատը ծրագրում է զարգացնել խաղացողի ապրանքանիշը իններորդ համարի շուրջ։
























































