«Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին ազատ գործելու հնարավորություն է տվել ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, գերմանացի մասնագետը ամբողջությամբ ղեկավարելու է սելեկցիոն աշխատանքը և անձամբ է որոշելու՝ որ ֆուտբոլիստների հետ է ցանկանում աշխատել։
Այս ամբողջ աշխատանքը Տուխելը համաձայնեցնելու է տնօրեն Մարիա Գրանովսկայայի և տեխնիկական տնօրեն Պետեր Չեխի հետ, սակայն այժմ ավելի մեծ դերակատարում է ունենալու տրանսֆերների հարցում։
Նախատեսվում է, որ «ազնվականները» ամռանը տրանսֆերների վրա ծախսելու են 250 միլիոն եվրո։
























































