Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ Միլանի «Ինտեր», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողը շատ է ցանկանում վերադառնալ իր նախկին ակումբ: Առաջիկա օրերին ակումբները բանակցություններ կվարեն: Աղբյուրը հայտնում է, որ գործարքի իրականացումը հեշտ չի լինի: «Ինտերը» ցանկանում է գոնե վարձակալել ֆուտբոլիստին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուրբ Ծնունդից ի վեր Լուկակուն մշտական կապի մեջ է իտալական ակումբի մարզչական շտաբի և ղեկավարության հետ՝ նրանց հայտնելով «Ինտեր» վերադառնալու ցանկության մասին՝ անգամ աշխատավարձի 1/3-րդ կրճատմամբ:
Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսին «Չելսին» Լուկակուին ձեռք է բերել «Ինտերից» 113 մլն եվրոյի դիմաց, իսկ անձամբ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Նախորդ մրցաշրջանում Ռոմելուն «Լուկակուի» կազմում 44 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































