«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի ծառայություններով, հայտնում է Inter Live-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը, սակայն Շկրինյարի՝ 70-80 մլն եվրո տրանսֆերային արժեքը վախեցնում է անգլիական ակումբին։ «Մանչեսթեր Սիթին» «Ինտերին» կարող է առաջարկել պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին և ևս 30 մլն եվրո՝ Շկրինյարի համար։ Հաղորդվում է, որ «Ինտերը» կցանկանար թիմում պահել Շկրինյարին, բայց պատրաստ է բաժանվել նրանից շահավետ առաջարկի դեպքում։
Շկրինյարը 2017 թվականին է դարձել «Ինտերի» ֆուտբոլիստ։ Ավարտված մրցաշրջանում սլովակ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
























































