«Լիդսը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Տակումի Մինամինոյի ծառայություններով, հայտնում է Team Talk-ը։
Աղբյուրը նշում է, որ «կարմիրները» ճապոնացի ֆուտբոլիստի համար պահանջում են մոտ 15 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է հռոմեական «Լացիոն»։
Հիշեցնենք, որ Մինամինոն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2020 թվականի ձմռանը ավստրիական «Զալցբուրգից»՝ 8 միլիոն եվրոյի դիմաց։
























































