Բրիտանական Goal-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն աշխատում է ամառային տրանսֆերների վրա։ Նոր մարզիչ Էրիկ տեն Հագը ընտրել է 5 նոր խաղացողների՝ ամռանը ձեռք բերելու համար։
Հիմնական նպատակը կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը ձեռք բերելն է։
Ակումբի դիտակետում են նաև կիսապաշտպաններ Կելվին Ֆիլիպսը՝ «Լիդսից» և Դեկլան Ռայսը՝ «Վեսթ Հեմից»։ Տեն Հագը հետաքրքրված է նաև Նգոլո Կանտեի ծառայություններով («Չելսի»)։
Տեն Հագը կարծում է, որ այս ամառ բոլոր գոտիները պետք է ուժեղացվեն, ուստի նոր հարձակվող գնելը ևս պարտադիր է: «Յունայթեդն» այս դեպքում դիտարկում է «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսի թեկնածությունը:
























































