Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտնել է, որ թիմը հոգեբանական խնդիր ունի 11 մետրանոցների հետ կապված:
Սաութգեյթը խոստովանել է, որ Անգլիայի հավաքականի սևամորթ խաղացողների նկատմամբ ռասիստական վիրավորանքներն ազդել են թիմի տրամադրության վրա՝ նախքան 11 մետրանոցն իրավնելը: Հիշեցնենք, որ Եվրո 2020-ի եզրափակչում Անգլիան 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Իտալիային։ Այդ խաղում Մարկուս Ռեշֆորդը, Բուկայո Սական և Ջեյդոն Սանչոն վրիպեցին 11 մետրանոցից։ Դրանից հետո նրանց սոցցանցերում սկսել են ռասիստական վիրավորանքներ հնչել։
«Մեր թիմում որոշակի խնդիր է ստեղծվել, որի պատճառով մեզ համար դժվար կլինի ինչ-որ բան հաղթել։
Մեր հասարակությունն անուղղակիորեն ևս մեկ դժվարություն ստեղծեց ֆուտբոլիստների համար 11 մետրանոցն իրացնելիս: Ես պետք է ընդունեմ այս ամենը և լուծեմ այս խնդիրը։ Չեք պատկերացնում, թե որքան դժվար է դա»,- անգլիացի մարզչի խոսքերն է մեջբերում 90Min-ը։
























































