Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Գերմանիայի դեմ խաղից առաջ խոսել է իր թիմի հնարավորությունների մասին։
«Ինձ համար Գերմանիան և Բրազիլիան միշտ տարբերվում են մնացած հավաքականներից։ Վաղվա խաղը շատ լավ քննություն է լինելու իմ թիմի համար։
Եթե մենք վաղը հաղթենք, դա չի նշանակում, որ հինգ ամիս հետո էլ ամեն ինչ նույն կերպ կարող է ընթանալ։ Այդքան ժամանակահատվածում շատ բան կարող է փոխվել։
2018 թվականին կայացած աշխարհի առաջնությունից հետո մենք հաղթել ենք Իսպանիային, Բելգիային և Գերմանիային։ Մենք կարող ենք հաղթել հզոր մրցակիցներին»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































