Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Իվան Յագանը կարիերան կշարունակի ֆիննական «Մարիեհամն» ակումբում։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Յագանի վերջին ակումբը բելգիական «Էուպենն» էր, որտեղից նա հեռացել էր անցյալ տարվա աշնանը։ Ըստ transfermarkt-ի՝ նա ֆիննական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

«Մարիեհամնը» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի միայն 6-րդ հորիզոնականը:

























































