«Լիվերպուլը» հրաժարվել է Մյունխենի «Բավարիային» վաճառել սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ լիվերպուլյան ակումբին չի գոհացրել Մանեի տրանսֆերի համար գերմանական թիմի առաջարկը։ «Բավարիան» հարձակվողի համար առաջարկել է 21+4 միլիոն ֆունտ: Անգլիական ակումբն այս գումարը չափազանց ցածր է համարում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» հետ համաձայնեցրել է երեք տարվա պայմանագրի պայմանները, որով նա տարեկան կստանա 20 միլիոն եվրո։ Գերմանական ակումբին մնում է միայն «Լիվերպուլի» հետ համաձայնեցնել տրանսֆերի գումարը։
Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին «Սաութհեմփթոնից» 41,2 միլիոն եվրոյի դիմաց:
























































