Կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։
Հոլանդացին այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Էվերթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունիանցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեծ հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ և վերջինիս տեսնում է իր ծրագրերի մեջ։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացի մասնագետը արդեն իսկ խոսել է «կարմիր սատանաների» ղեկավարության հետ և հայտնել իր որոշման մասին։ Վան դե Բեկի պայմանագրի ժամկետը ՄՅՈւ-ի հետ լրանում է 2025 թվականի ամռանը։
























































