«Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյա Դիասը կիսվել է իր ապագայի մասին իր կարծիքով. Ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
«Իմ ապագան իմ գործակալ Դեկոյի և Լիդսի ձեռքերում է: Փորձենք գտնել լավագույն լուծումը բոլոր կողմերի համար։ Տեսնենք, թե ինչ կստացվի դրանից»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Անցած մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
























































