Սենեգալի ու Լիվերպուլի հարձակվող Սադիո Մանեն դարձավ ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
Բենինվեի հավաքականի հետ խաղում (3:1) սենելացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Այժմ Սենեգալի կազմում նա ունի խփած 32 գոլ: Նա գերազանցեց Անրի Կամարայի ռեկորդը՝ 29 գոլ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» հետ համաձայնեցրել է երեք տարվա պայմանագրի պայմանները, որով նա տարեկան կստանա 20 միլիոն եվրո։ Գերմանական ակումբին մնում է միայն «Լիվերպուլի» հետ համաձայնեցնել տրանսֆերի գումարը։
Մանեն «Լիվերպուլ» է միացել 2016 թվականին «Սաութհեմփթոնից» 41,2 միլիոն եվրոյի տրանսֆերով: Այդ ժամանակից ի վեր սենեգալցի հարձակվողը 269 խաղում դարձել է 120 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ: