Վերադառնալով ԱՊԼ՝ «Նոթինգհեմ Ֆորեսթը» մտադիր է ամռանը ուժեղացնել իր կազմը «Չելսիի» հարձակվողով։
Խոսքը ալբանացի Արմանդո Բրոյայի մասին է, ով նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում 6 գոլ է խփել «Սաութհեմփթոնի» կազմում (այդ թիմում նա խաղում է վարձավճարով)։
Ըստ Nottinghamshire Live-ի տվյալների՝ Բրոյան գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերի համար առաջնային տարբերակներից մեկն է։ Մարզիչը կարծում է, որ ալբանացու գոլերը պետք է օգնեն թիմին հաջորդ մրցաշրջանում պահպանել տեղը Պրեմիեր լիգայում։
Միաժամանակ, չի բացառվում, որ հաջորդ մրցաշրջանում Բրոյան մնա «Չելսիում»։ Ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր է փորձարկել խաղացողին մինչմրցաշրջանային հավաքների ժամանակ։
























































