Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Բունդեսլիգայի 21-րդ տուրի «ՌԲ Լայպցիգի» դեմ հանդիպման արդյունքը(0:0), հաղորդում է Bild-ը:
«Պետք է խոստովանել, որ «ՌԲ Լայպցիգը» լավ հանդիպում անցկացրեց: Միգուցե, առաջին 25 րոպեները հաջող ստացվեցին մեզ համար, սակայն, դրանից հետո մենք զիջեցինք նախաձեռնությունը:
Գիտակցում ենք, որ 13 հանդիպում դեռ կա առջևում և չեմպիոնական տիտղոսի համար պայքարը շարունակվում է: Թեժ պայքար է լինելու. սա այն է, ինչի մասին երազում են երկրպագուները»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը: «ՌԲ Լայպցիգը» իր ակտիվում ունի 42 միավոր և գտնվում է երկրորդ դիրքում: