Նորվեգիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։
Գերմանական ակումբից հեռանալուց առաջ նորվեգացին այցելել է գիշերային ակումբ։ Ֆուտբոլիստը պարել է երկրպագուների հետ։ Հատկանշական է, որ նա եղել է դորտմունդյան ակումբի մարզահագուստով։