«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվեl է իր կարծիքով ՝ թիմը թարմացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
«Ես չգիտեմ: Ես մտորումներ ունեմ այս թեմայի շուրջ, բայց նույնիսկ որևէ մեկի հետ չեմ քննարկել, քանի որ մրցաշրջանի ընթացքում ես առանձնապես պատրաստ չեմ մտածել այդ մասին:
Իհարկե, մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ Դավիդ Սիլվան լքում է ակումբը: Մենք դեռ ունենք երկու-երեք ամիս:
Այն փաստը, որ ես այստեղ եմ, միակ պատճառը չէ, որ ֆուտբոլիստները գալիս են «Ման Սիթի»: Մենք աշխատում ենք նրանց հետ, ովքեր ինձանից առաջ են եկել ակումբ: Կարծում եմ, որ «Սիթին» բավականաչափ մեծ և լավ ակումբ է, որպեսզի գրավիչ լինի այն խաղացողների համար: Նրանք ցանկանում են տեղափոխվել ֆինանսական պատճառներով, կամ պարզապես այն պատճառով, որ ցանկանում են խաղալ «Սիթիի» կազմում: Կարծում եմ, որ «Ման Սիթին» լավ ակումբ է ցանկացած ֆուտբոլիստի համար:
Ակումբը կայուն էր, առաջ էր գնում նույնիսկ իմ՝ այստեղ գալուց առաջ», — մեջբերում է Գվարդիոլային Sky Sports-ը: