Բելգիայի առաջնության շրջանակում «Բրյուգեն» սեփական հարկի տակ ընդունել էր «Անտվերպենին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1-0։ Միակ գոլը խփեց կանադացի կիսապաշտպան Բուչանանը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 68-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» վաստակեց 39 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։