«Բենֆիկայի» պաշտպան Յան Վերտոնգենը ՖԻՖԱ-ին կոչ է արել փոխել ֆուտբոլի կանոնները։
«Ֆուտբոլն իսկապես պետք է հնարավորինս արագ անցնի մաքուր խաղաժամանակի կանոնների: Խաղացողները անընդհատ ընկնում են և ձևացնում, թե տառապում են, դա զրկում է երկրպագուներին խաղը վայելելուց:
Նրանք ցանկանում են լավ ֆուտբոլ դիտել, այլ ոչ թե թատերական ներկայացում»,- գրել է Վերտոնգենը սոցցանցերում:
34-ամյա բելգիացի պաշտպանը պորտուգալական «Բենֆիկայում» հանդես է գալիս 2020 թվականից։