«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Լեւանտեի» նկատմամբ տարած հաղթանակը (2:3).
«Կարծում եմ՝ այսօր մենք նվազեցրել ենք ինտենսիվությունը, հատկապես առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում մենք բարելավվեցինք։ Պեդրին ու Գավին շատ լավ հանդես եկան։ Մենք վստահում ենք բոլոր խաղացողներին։ Շատ բարդ հանդիպում էր։ Ես կարող եմ շատ ավելին անել: Առաջին խաղակեսում այնքան էլ լավ չէի խաղում։ Ուսմանն ինձ լավ է ճանաչում։ Ես միշտ պետք է պատրաստ լինեմ, երբ նա գնում է աջ: Կարծում եմ՝ Դեմբելեն պետք է մնա թիմում։ Սա նորմալ է»,- Օբամեյանգի խոսքերն փոխանցու Marca-ն:
Ուսման Դեմբելեն «Բարսելոնայում» է հանդես գալիս 2017 թվականից՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո։ Այս մրցաշրջանում 24-ամյա Դեմբելեն բոլոր մրցաշարերում 22 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Օբամեյանգը բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղում խփել է 10 գոլ։