«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսը մեկնաբանել է Լա լիգայի 31-րդ տուրում «Լևանտեի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2).
«Բարսելոնան» մեծ ջանքեր գործադրեց, մենք առաջին խաղակեսում լավ չխաղացինք։ Մենք պետք է ինքնաքննադատ լինենք. երկրորդ խաղակեսում մենք լավ էինք, ամեն ինչ կարող էր պատահել, բայց մենք ունենք Լյուկ դե Յոնգ և Տեր Շտեգեն, ովքեր կարևոր են մեզ համար:
Սրանք երեք ոսկե միավորներ են, որոնք թույլ են տալիս շարունակել պայքարը։ Մենք դեռ երկրորդն ենք, չենք կարող պարտվել:
«Բարսելոնան» կարող էր ոչ-ոքի խաղալ կամ պարտվել, բայց առանց լավ խաղալու՝ մենք, այնուամենայնիվ, հաղթեցինք»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։