ՌՊԼ-ի 24-րդ տուրում «Ռոստովը» 4-1 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»։
Տանտերերի կազմում երրորդ գոլային փոխանցման հեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում ընդգրկված Նաիր Տիկնիզյանը 36-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ «Ռոստովը» վաստակեց 28 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական։ «Լոկոմոտիվը» 37 միավորով 6-րդ տեղում է։