Բելգիայի առաջնության 34-րդ տուրում «Բրյուգեն» 2-0 հաշվով հաղթեց «Մեխելենին»։
Տանտերեը գոլի հեղինակ դարձան 32-րդ և 76-րդ րոպեներին։ Աչքի ընկան Մաթս Ռիտսը և Անդրեաս Սկով Օլսենը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 67-րդ րոպեին։
Ադամյանի թիմը մրցաշարային աղյուսակում 72 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ երկու միավոր զիջելով «Ռոյալ Ունիոնին»։