«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն կիսվել է իր կարծիքով ընթացիկ մրցաշրջանում «ռոսոներիների»՝ Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունների մասին:
«Մենք առաջինն ենք մրցաշարային աղյուսակում: Մենք վստահ ենք մեր ուժերին․ երբ արդյունքները դրական են, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, մենք պետք է պահպանենք այս ոգին յուրաքանչյուր խաղում, որպեսզի լավագույնս շարունակենք մեր ճանապարհը:
Մենք երիտասարդ թիմ ունենք, բայց կան նաև փորձառու խաղացողներ։ Մենք հանգիստ ենք։ Ամեն ինչ կանենք Իտալիայի առաջնությունում հաղթելու համար»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Milan News 24-ը։
31 խաղից հետո «Միլանը» 67 միավորով 1-ին տեղում է։