Հայտնի են դարձել «Յուվենտուսի» տրանսֆերային ծրագրերն առաջիկա ամռան համար։
Թուրինյան ակումբը մտադիր է ձեռք բերել երեք նոր խաղացողների, հայտնում է Goal-ը։
«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել ձախ պաշտպանի, գոլահար կիսապաշտպանի և հարձակվող՝ Պաուլո Դիբալային փոխարինողին, ով, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո անվճար կհեռանա թիմից։
Աղբյուրի համաձայն՝ պայմանագրերը երկարաձգելու ցանկություն ունեն դարպասապահ Մատիա Պերինը և պաշտպան Խուան Կուադրադոն։