«Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին քննադատել է արհեստական խոտածածկը, որի վրա իտալացիները ստիպված էին անցկցնել Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բոդո Գլիմտի» դեմ առաջին խաղը (1-2): Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրրնյուն ևս իր դժգոհությունն էր հայտնել խոտածածկից՝ այն անվանելով «պլաստիկե».
«Խայտառակություն է եվրագավաթային մրցաշարի քառորդ եզրափակչի խաղն անցկացնել մի խաղադաշտում, որից գնդակն անդրադառնում էր և դու պատկերացում անգամ չես ունենում, թե այն ուր է թռչում: Սակայն սա չի կարող արդարացում լինել «Ռոմայի» համար: Մեկ շաբաթ անց կանցկացնենք պատասխան խաղը, որում մենք ցանկանում ենք հաղթել»,- Պելեգրինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք՝ Պելեգրինին նաև հայտնել է, որ նորվեգական թիմի գլխավոր մարզիչը խաղից հետո հարձակվել է «Ռոմայի» դարպասապահների մարզչի վրա: