Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Չելսիի» խաղից հետո չի տոնել հեթ-տրիկը:
Ըստ Cuatro-ի՝ «Ռեալի» ավագը խաղից հետո վերցրել է գնդակը, որով հեթ-տրիկի հեղինակ է դարձել, սակայն թիմակիցներին խնդրել է դեռ չստորագրել դրա վրա։
Սովորաբար նման գնդակի վրա խաղացողներն իրենց ստորագրություններն են դնում և ցանկություններ գրում, սակայն ֆրանսիացին առաջարկել է տոնակատարությունը հետաձգել մինչև «Չելսիի» հետ պատասխան խաղը ավարտվի։
Բենզեման չէր ցանկանում, որ երեկվա հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում տիրի էյֆորիա։ Թիմի երիտասարդ խաղացողներին հիացրել է Կարիմի հանգստությունը։