«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բոդո Գլիմտից» կրած պարտության մասին (1-2).
«Երկու գոլն էլ մրցակիցը խփեց ստանդարտից և անդրադարձից: Մենք ևս շատ ենք գոլ խփում ստանդարտներից, բայց նման գոլերը լավ է խփելը, ոչ թե բաց թողնելը:
Դեռ պատասխան խաղ ունենք անցկացնելու «Օլիմպիկո» մարզադաշտում՝ մեր երկրպագուների առջևում: Ակնհայտ է, որ «Բոդո Գլիմտն» ուժեղ թիմ է, բայց ես նաև հավատում եմ, որ պատասխան խաղում լավ մրցավար և մրցավարի օգնական կլինի»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Հռոմում: