Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գործակալն արձագանքել է լուրերին, որ իր հաճախորդը կարող է հեռանալ «Ռեալից» այս ամառ։
Ասենսիոն նոր աշխատանքային պայմանագրի շուրջ համաձայնության չի եկել ակումբի հետ, և նրանով ակտիվորեն հետաքրքրվում են այլ թիմեր:
«Հետաքրքրություն Միլանի՞ց: Այո, դա ճիշտ է, և մենք հպարտ ենք դրանով: «Միլանը» տարբերակ է, թեև մենք առաջարկներ ունենք անգլիական ակումբներից, այդ թվում՝ «Արսենալից»: Մենք կդիտարկենք տարբեր տարբերակներ»,- ասել է Ասենսիոյի գործակալը SportMediaset-ին։
























































