«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչում կայանալիք նորվեգական «Բոդե Գլիմտի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։
«Սինթետիկ խոտածա՞ծկ: Ֆուտբոլը խաղում են խոտածածկի վրա, այլապես դա իրականում այլ սպորտաձև է։ Այնուամենայնիվ, մենք արդարացումներ չենք փնտրի։ Ռոման ցանկանում է դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։
Մենք հարգում ենք մեր մրցակցին. Նրանք նաև շատ լավ են խաղում, և մենք հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:























































