Զլատան Իբրահիմովիչն այս մրցաշրջանի վերջում կարող է ավարտել կարիերան։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը՝ 40-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան ավարտելու որոշում կայացնել, եթե այս մրցաշրջանում «Միլանի» հետ հաղթի առաջնությունը կամ Իտալիայի Գավաթը։ Այդ մտքին Իբրային դրդել է Շվեդիայի հավաքականի՝ ԱԱ-2022 դուրս չգալու փաստը։
Շվեդ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը, և դրա երկարաձգման վերաբերյալ բանակցությունները դեռ չեն սկսվել։ Տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով նա համարվում է միլանյան թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Եթե Զլատանն ավարտի կարիերան, ամենայն հավանականությամբ, պաշտոն կստանա ակումբում։ Նա կարող է ընդգրկվել Ստեֆանո Պիոլիի մարզչական շտաբ։ Եթե նա որոշի մնալ թիմում ևս մեկ մրցաշրջան, «Միլանը» նրան ավելի քիչ աշխատավարձով պայմանագիր կառաջարկի և կփորձի ամռանը ձեռք բերել կենտրոնական հարձակվողի։























































