Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը կվաճառվի աճուրդում։
Սպասվում է, որ մարզաշապիկը, որով արգենտինացին խաղացել է Աշխարհի 1986 թվականի առաջնությանն Անգլիայի դեմ, գնորդի համար 5,25 մլն դոլար կարժենա։ Այդ խաղում Մարադոնան ձեռքով գոլի հեղինակ էր դարձել, որն ավելի ուշ անվանվել էր «Աստծու ձեռքը»։ Այդ խաղում Մարադոնան նաև իր կիսադաշտից խփել էր «Դարի գոլը»։
Հիմա այդ մարզաշապիկը պատկանում է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Հոջին, որը խաղից հետո մարզաշապիկներով փոխանակվել էր Մարադոնայի հետ։
Օնլայն-վաճառքը կկայանա ապրիլի 20-ից մայիսի 4-ը։ Այդ շրջանում մարզաշապիկը կցուցադրվի Լոնդոնի Sotheby’s աճուրդային տանը։
Ներկայումս աճուրդով վաճառված ամենաթանկ մարզաշապիկը «Յանքիսի» նախկին խաղացող Բեյբ Ռութինն է։ Նրա գինը 5,64 մլն դոլար է կազմել։