«Բարսելոնայի» նախկին մարզիչ Ռոնալդ Կումանը կգլխավորի Նիդեռլանդների հավաքականը, հայտնում է թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի (KNVB) մամուլի ծառայությունը։
Կումանը պաշտոնը կստանձնի 2023 թվականի հունվարի 1-ին՝ Աշխարհի առաջնությանը հավաքականի մասնակցությունից անմիջապես հետո։ Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառը։
Այժմ Լուի վան Գալը կաշխատի «նարնջագույնների» հետ և թիմը կգլխավորի ԱԱ-ում․ ապրիլի 4-ին նա հայտարարեց, որ ունի շագանակագեղձի քաղցկեղ։
59-ամյա Ռոնալդ Կումանն արդեն գլխավորել է Նիդեռլանդների հավաքականը 2018-ից 2020 թվականներին։