«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել մարզչական կարիերայի ընթացքում։
«Ես որպես մարդ փոխվել եմ, որովհետև շատ տարիներ ուզել եմ հաղթել ինձ համար, իսկ հիմա ոչ պակաս ագահորեն հաղթանակներ եմ ուզում, բայց խաղացողների համար, որոնք երբեք չեն հաղթել։ Ես ուզում եմ օգնել նրանց։
Հիմա ես շատ ավելի եմ մտածում հասարակ երկրպագուի մասին, որը ժպտում է, որովհետև իր թիմը հաղթել է։ Իհարկե, պայքարն ինձ համար կարևոր է, ես նույնիսկ ավելի շատ եմ ուզում հաղթել, քան առաջ, բայց նախկինում ես կենտրոնացած էի միայն ինձ վրա»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։























































