Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը մրցաշրջանից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
Մադրիդյան ակումբի տնօրենների խորհուրդն այժմ դիտարկում է վարձակալության տարբերակները, հայտնում է AS-ը։
Բելգիացին վերջերս վիրահատվել է և արդեն սկսել է վերականգնողական գործընթացը։
Մադրիդի «Ռեալն» արդեն փնտրում է Ազարի վարձակալության տարբերակները, որպեսզի վերադարձնի նրան այն խաղամակարդակին, ինչը նա ցույց էր տալիս «Չելսիում»։ Ինչպես նաև, Մբապեի տրանսֆերը կայանալու դեպքում, հավանական է, որ Ազարը ստիպված լինի հեռանալ Մադրիդից՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:
























































