Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է իր կարիերան ավարտելու հարցին և ընդգծել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ կայանալիք խաղի կարևորությունը 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունքի համար։
«Ես սկսում եմ նկատել, որ շատ մարդիկ նույն հարցն են տալիս: Այսպիսով, ես կորոշեմ իմ ապագան։ Եթե ես ուզում եմ շարունակել խաղալ, ապա կանեմ: Ես եմ շեֆը և վերջ:
Մենք սպասում ենք մեր կյանքի գլխավոր հանդիպումներից մեկին։
Դիմում եմ պորտուգալացաիներին. ես բարձր եմ գնահատում ձեր անվերապահ աջակցությունը և հույս ունեմ, որ նույնը կլինի վաղը»,- ասել է Ռոնալդուն մամուլի ասուլիսի ժամանակ։