Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։
Ըստ աղբյուրի՝ հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում ֆուտբոլիստն ընտանիքի հետ մեկնել է Ֆլորենցիա, որի ընթացքում հնարավոր է՝ հանդիպել է նաև «մանուշակների» ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ Իսկոյի պայմանագրի ժամկետը «Արքայական ակումբի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։