Կանադայի հավաքականն այսօր դարձավ 2022 թվականի Աշխարհի առաջնության 20-րդ մասնակիցը։
Ավելի վաղ Աշխարհի առաջնության ուղեգիր էին ձեռք բերել Գերմանիան, Բելգիան, Դանիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Իսպանիան, Սերբիան, Անգլիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Արգենտինան, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայը և Էկվադորը։
Ինչպես նաև, Քաթարը ևս կմասնակցի Աշխարհի առաջնությանը՝ որպես մրցաշարը հյուրընկալող երկիր։
Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։